Մամուլ 11 ամիս առաջ - 09:00 01-11-2025

Հայաստանի իշխանությունները «քաղբանտարկյալներ ունենալու» հարցում քարտ - բլանշ չունեն. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր տեղեկություններով, ԵՄ փաստացի մայրաքաղաք Բրյուսելում իր աշխատանքային այցի ընթացքում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, խոսել Հայաստանում ահագնացող քաղբանտարկյալների խնդրի մասին։ Եվրոչինովնիկները Մարուքյանին վստահեցրել են, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալների խնդիրը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում։

Նրանց խոսքով, եվրոպական կառույցները հետևում են երկրում ընթացող իրավական գործընթացներին և մտահոգված են քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական գործերի աճով։ Պաշտոնյաները շեշտել են, որ ժողովրդավարական արժեքների պահպանությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը Եվրոպական Միության համար մնում են առաջնահերթություն։ Նրանց խոսքով, եվրոպական կառույցները հետևում են երկրում ընթացող գործընթացներին և մտահոգ են այն հանգամանքով, որ վերջին շրջանում քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական գործերի թիվն աճում է։

Միևնույն ժամանակ պաշտոնյաները շեշտել են, որ Հայաստանի իշխանությունները «քաղբանտարկյալներ ունենալու» հարցում որևէ քարտ բլանշ՝ անսահման ազատություն ԵՄ ինստիտուտներից չեն ստացել։
ԵՄ ներկայացուցիչները նշել են նաև, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությունը մնում է Եվրամիության առանցքային արժեքներից մեկը, և այդ սկզբունքներից որևէ շեղում անհետևանք չի մնալու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով