Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 22:30 07-08-2025

Քաղբանտարկյալներ չունենք, ունենք հանցագործներ․ մի 10 տարի առաջ կային, հիմա՝ չէ․ հարցում

Ներկայումս ժողովրդավարական հասարակությունում յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը հանդիսանում է պետության հիմնական պարտականություններից մեկը։ Սակայն նույնիսկ այս սկզբունքներին հավատարիմ պետություններում հաճախ ի հայտ են գալիս երևույթներ, որոնք հակասում են մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար սկզբունքներին։ Այս համատեքստում, քաղբանտարկյալների հարցը շարունակում է մնալ մտահոգիչ և կարևոր քննարկման թեմա՝ այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում։ Եվ չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ՀՀ ում քաղբանտարկյալներ չեն լինելու, իսկ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ պնդում է, թե մեր երկրում քաղբանտարկյալներ չկան, սակայն փաստերն այլ բանի մասին են վկայում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն։ Ովքե՞ր են նրանք»։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ քաղբանտարկյալներ կան, բայց անունները չեն կարող նշել։ «Լիքն են, բայց անուններ չեմ կարող տալ։ Հեչ սիրուն բան չի մեր երկրի համար»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ շատ են քաղբանտարկյալները։ «Անպայման։ Ես չեմ կարա ասեմ, գետնանցում կմտնեք նկարները կան»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` նախկինում կային, հիմա ոչ։ «Դու չգիտես, որ չկան։ Ով բանտարկված ա արժանի ա։ Մի 10 տարի առաջ կար, հիմա չէ»,- ասաց նա։

«Քաղբանտարկյալներ չունենք, ունենք հանցագործներ։ Դուք ուզում եք շեշտել Սամվել Կարապետյանին, նա բարեգործ չի», պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով