Մամուլ 11 ամիս առաջ - 08:28 25-10-2025

Գեներալի կնոջ թիմը կհամագործակցի՞ Արթուր Վանեցյանի հետ․ Հրապարակ

Էջմիածնում հետընտրական գլխավոր ինտրիգներից մեկն այն է, թե արդյոք գեներալի կնոջ թիմը կհամագործակցի՞ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ։
Բանն այն է, որ գեներալի դեմ «տուշոնկա» օպերացիան իրականացվեց այն ժամանակ, երբ ԱԱԾ տնօրենը Վանեցյանն էր։

Երեկ մեր հարցին գեներալի կինը` Նազիկ Ամիրյանը, պատասխանեց․

«Ես Ձեզ ասեմ, որ մեր պայքարն անձերի դեմ չի, ընդդիմադիր դաշտում պայքարողները հավաստիացրել են, որ իշխանությունների դեմ է իրենց պայքարը, եւ ձայն չեն տա իշխանություններին։ Այս պարագայում մեր հայրենիքի հարցն ավելի կարեւոր է:

Գիտեք՝ եթե մենք հայրենիք չունենանք, այդ անձերն ի՞նչ պետք է անեն, դրա համար այս պահին առաջնահերթ խնդիրը բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբումն է»:

Ամիրյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ նոյեմբերի 17-ին իշխանությունն անակնկալի է գալու, իսկ ընդդիմությունը տոնելու է իր հաղթանակը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան