Ներքին 1 տարի առաջ - 20:07 13-12-2024

Քաղաքաշինության կոմիտեն կհամագործակցի Հայաստանի և սփյուռքի ոլորտային փորձագետների հետ

Քաղաքաշինության կոմիտեում կայացել է առցանց հանդիպում Հայաստանի և Սփյուռքի գիտնականներին համախմբող «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն հիմնադրամի» (ASOF) փորձագետների խմբի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետներ։

Ինչպես տեղեկանում ենք Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, փորձագետները ներկայացրել են մի քանի հիմնախնդիրների վերաբերյալ իրենց դիտարկումները, որոնք նաև Քաղաքաշինության կոմիտեի ուշադրության կենտրոնում են։ Նախանշվել են այդ ուղղություններով համատեղ աշխատելու սկզբունքները։

Մասնավորապես` անդրադարձ է եղել վթարային և երկրաշարժադիմացկունության արդի նորմերին չբավարարող բնակարանային ֆոնդի, գործող քաղաքաշինական նորմերի, նախագծերի փորձաքննության և շինարարության տեխնիկական հսկողության վերաբերյալ հարցերին։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշել է, որ փորձագետների՝ միջազգային փորձի վրա հիմնված առաջարկները ճիշտ ժամանակին և օգտակար կլինեն կոմիտեի նախաձեռնած աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար։ Նա տեղեկացրել է, որ կոմիտեն մշակում է բնակարանային ֆոնդի ռենովացիայի ծրագրի հայեցակարգ, բազմաբնակարան շենքերի կառավարման վերաբերյալ նոր օրենք, և գալիք տարվանից նախատեսվում է տեղայնացնել Եվրոպական միության քաղաքաշինական նորմերը։ Միջազգային փորձի ուսումնասիրմամբ դիտարկվում են նաև փորձաքննության և տեխնիկական հսկողության որակի հետ կապված խնդիրների լուծման մի քանի տարբերակներ։

Փորձագետների խմբի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի համահիմնադիր Արմեն Տեր-Կյուրեղյանը ողջունել է քննարկված հարցերի լուծման գործում ՀՀ կառավարության նախաձեռնողականությունը և ընդգծել, որ խմբի նպատակն է աջակցել այդ ուղղությամբ ծրագրերի մշակմանը։

Փորձագետների խմբում ներառված են նաև Լոս Անջելեսի տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուներ, որոնք պատրաստակամություն են հայտնել ներկայացնելու դիտարկվող հարցերի լուծման գործում Ամերիկայի Միացյալ Նահանգների փորձը։

Հանդիպման ժամանակ որոշվել է դիտարկված ուղղություններով ձևավորել համատեղ աշխատանքային խմբեր, սահմանել աշխատանքների կազմակերպման ժամանակացույց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»