Ներքին 3 տարի առաջ - 22:08 07-08-2023

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կմասնակցի կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանն օգոստոսի վերջին կմասնակցի կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին, ինչպես նաև կհանդիպի Կիպրոսի պետական մարմինների, սփյուռքի հարցերով միջազգային գործընկերների և կիպրահայ բիզնես շրջանակների ներկայացուցիչների հետ: ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքի տեղեկացմամբ՝ համապատասխան որոշումն օգոստոսի 7-ի կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանին 2023 թվականի օգոստոսի 21-26-ը ներառյալ գործուղել Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա՝ օգոստոսի 21-24-ը, Լիմասոլ՝ օգոստոսի 24-26-ը ներառյալ)՝ կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին մասնակցելու, ինչպես նաև պետական մարմինների, սփյուռքի հարցերով միջազգային գործընկերների և կիպրահայ բիզնես շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող