Օրակարգ 11 ամիս առաջ - 20:00 20-10-2025

Օրակարգ․ Նիկոլը թռնելու է, բայց Ալենին ու Արամ Սարգսյանին ուղարկելու ենք Ադրբեջան․ Հայկ Նահապետյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Հայկ Նահապետյանի հետ զրուցել ենք Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության և դրա նպատակների, Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին զարգացումների և դրանց հակազդելու տարբերակների, Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո Հայաստանի անվտանգությունն ապահովելու ճանապարհների, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հայկ Նահապետյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը փախչելու է Հայաստանից, իսկ իր թիմակիցներն ու մերձավորները փոխանակվելու են Բաքվում պահվող հայ գերիների հետ։ «Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ խաղաղություն է լինելու, Աստված մի արասցե, որ կռիվը եղավ և Հայաստանում մեր քաղաքական ուժերը, անհատները, փորձագետները կամք ձևավորեցին, որ Հայաստանում ճիշտ կառավարություն կազմվի և էդ կռվում՝ հաջորդ կռվում, մենք հաղթական դուրս եկանք, ես ձեզ վստահեցնում եմ՝ բոլոր նրանք, ովքեր «խաղաղության դուդուկն» են փչել, բոլորին անխտիր ստեղ, եթե ողջ մնացին, ուղարկելու ենք Ադրբեջան՝ փոխանակելու մեր էն տղերքի հետ, ովքեր էնտեղ են, հաստատ»,- ասաց նա՝ շեշտելով՝ առաջինը փոխանակվելու են Ալեն Սիմոնյանն ու Արամ Սարգսյանը։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Էջմիածնի ընտրությունները դառնալու են փոքր Սարդարապատ։

Մանրամասները՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող