Մամուլ 1 տարի առաջ - 09:19 16-09-2025

Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել ռուսներին բավարարելու համար․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Հայտնի է, որ Նիկոլը արդեն ակտիվ նախապատրաստվում է 2026թ. խորհրդարանական ընտրություններին: Գյումրիի ու Փարաքարի ընտրությունները իր համար մեծ ահազանգ էին, որ ՔՊ-ի վիճակը լուրջ է: Սոցիալական հարցումները նույնպես վկայում են, որ Նիկոլի վարկանիշը չի ձգում նույնիսկ 20 տոկոսը: Այս բարդ իրավիճակում Նիկոլը փորձում է լեզու գտնել օտարերկրյա գլխավոր խաղացողների հետ իր վերընտրությունը ապահովագրելու համար: Սակայն այս դաշտում էլ Նիկոլի համար ամեն ինչ առավել քան խճճված է: Օրեցօր փոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում հասկանալի չէ, թե մեկ տարի անց ինչ է լինելու աշխարհում: Այդ իսկ պատճառով Նիկոլը չգիտի ում հետ ինչ պայմանավորվի: Նա իր բնավորության համաձայն փորձում է բավարարել բոլոր հիմնական խաղացողներին ե՛ւ ռուսներին, ե՛ւ ամերիկացիներին, ե՛ւ եվրոպացիներին, ե՛ւ թուքերին: Ինչքանով դա նրան կհաջողվի հարց է:

Սակայն ռուսներին բավարարելու համար նա որոշել է զոհաբերել ռուսների աչքի գրող Ալեն Սիմոնյանին, որը միաժամանակ Հայաստանի ներսում ունի խիստ բացասական վարկանիշ: Ալենի հետ կապված սկանդալների շարքը վերջերս համալրվեց մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներում հրապարակված հոդվածներով, որտեղ Ալենը համեմատվում է ամերիկացի մանկապիղծ Էպշետյնի հետ: Բացի այդ, Նիկոլը Ալենին համարում է գոլաբալիստների կողմից վարչապետի հիմնական թեկնածու դիտվող անձնավորություն, որը գլոբալիստների հաջողության դեպքում կարող է իրեն փոախրինել: Ըստ Նիկոլի շրջապատի` Ալենի հարցը այլեւս լուծված է եւ նա չի լինելու ապագա ԱԺ նախագահ Նիկոլի հաղթանակի դեպքում: Այդ մասին արդեն իսկ Նիկոլը հավաստիացրել է ռուսներին, իսկ որպեսզի Ալենը շատ չթփրտա, Նիկոլը առկախված վիճակում է պահում Ալենի ամենամոտ հարազատների հետ առնչվող քարեկան գործերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով