Ներքին 1 տարի առաջ - 17:49 04-10-2025

Վահագն Խաչատուրյանը շենքի բակը զավթել է, բնակիչների մեքենաները տարել են

ՀՀ նախագահի Վահագն Խաչատուրյանի շենքի դիմացից հեռացվել են տեղական բնակիչների մեքենաները։

Օրերս Oragir.News-ը այցելել էր Զաքյան 5 հասցե, որտեղից ահազանգ էր ստացվել, որ Արդարադատության և ԿԳՄՍ նախարարությունների աշխատակիցների մեքենաների պատճառով բնակիչների սեփական մեքենաները տեղահանվել և հեռացվել են բակից։

Այսօր Oragir.News-ը կրկին այցելեց տարածք և զրուցեց բնակիչներից մի քանիսի հետ։ Նրանք չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, սակայն հաստատեցին, որ մեքենաները իսկապես տարել են, բայց մանրամասների մասին տեղեկացված չէին։

Միևնույն ժամանակ, մի քանի բնակիչ նկատեցին, որ որոշ դեպքերում մեքենաները հնարավոր չի եղել դուրս բերել․

«Այստեղ կանգնած էր մեքենա, որը թույլատրված չէր։ Էկել են, տարել, որովհետև խանգարում էր։ Շենքի տարածքը մյուս մեքենաների համար չէ, մարդիկ այստեղ ապրում են, նման բան չի կարող լինել։ Մի մասը միգուցե հասկանալի է, բայց մյուսները՝ ոչ»,- պատմեց բնակիչներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում։

Oragir.News-ը փորձեց նաև զրուցել այն բնակչի հետ, ում մեքենան ևս հեռացրել էին, սակայն նա դուռը չբացեց:

Նշենք, որ տարածքում իրավիճակը դեռ լիովին պարզ չէ, և բնակիչները հույս են հայտնում, որ նման միջադեպերը հետագայում կվերանան՝ հաշվի առնելով բնակիչների շահերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում