Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:05 17-10-2025

Շենքի բակը ջրի մեջ կորած է, պատկան մարմինները՝ լուռ. իրավիճակը Օրբելի 4 հասցեում

Երևանի Օրբելի 4 հասցեում գտնվող շենքի բակը արդեն յոթ օր է՝ ջրի մեջ կորած է։

Բնակիչների խոսքով՝ բազմակի անգամ դիմել են տարբեր կառույցների, սակայն ոչ մի պատասխան կամ գործողություն մինչ այժմ չեն ստացել։

«Էսքան օր է՝ ջուրը չի կտրվում, բակը լճացել է, ոչ մեկ չի գալիս։ Զանգում ենք Վեոլիա Ջուր, բայց երբևէ պատասխան չեն տալիս»,- պատմում են բնակիչները։

Մարդիկ նշում են, որ ջուրը ոչ միայն անհանգստություն է պատճառում, այլև վտանգ է ներկայացնում՝ հատկապես երեխաների և տարեցների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»