Ներքին 4 տարի առաջ - 17:43 17-05-2022

Նիկոլ Փաշինյա՞նն է հրահանգել 5 օր չվերադարձնել մեքենաները․ ավտոերթի մասնակիցների մեքենաները չեն վերադարձնում

Oragir.news-ի տեղեկություններով՝ նախօրեին Երևանի փողոցներից «Դիմադրության շարժման» մասնակիցների առգրավված մեքենաները ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել։

Մեզ ահազանգած քաղաքացին, ում մեքենան նույնպես երեկ առգրավել էին, նշում է, որ թեև ոստիկանները որևէ արձանագրություն չեն կազմել, այդուհանդերձ, հրաժարվում են մեքենան վերադարձնել։

«Ոսիկաններից մեկը մասնավոր զրույցում ասաց, որ անձամբ Նիկոլ Փաշինյանն է հրահանգել 5 օր չվերադարձնել երթի մասնակիցների մեքենաները։ Դա նույնն է, որ գան, մտնեն իմ տուն, ինձ իմ տանից հանեն ու ասեն՝ 5 օր քո տուն քեզ չենք թողնելու։ Սա ուղղակի «բեզպրիդել է»»։

Փաստաբան Ամրամ Մակինյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ երթից առգրավված մեքենաները չեն վերադարձվում և պահվում են առանց իրավական հիմքերի։

«Ես դա գնահատել եմ որպես հանցագործություն և արդեն հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին։ Ընդհանրապես ոստիկաններն իրավունք չունեին տանելու մեքենաները։ Նրանք, ովքեր հիմա հրաժարվում են վերադարձնել մեքենաները, և նրանք, ովքեր հրահանգել են չվերադարձնել դրանք, մի օր էս հանգամանքների վերաբերյալ ցուցմունք են տալու ու խնդրելու են, որ իրենց նկատմամբ մեղմ պատիժ կիրառվի։ Կարծում եմ՝ դա դատարանը հաշվի կառնի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով