Արտաքին Ներքին Խոսք Տեսանյութ 1 տարի առաջ - 19:09 03-10-2025

Խաղաղության մասին խոսելը ժամանակավրեպ է․ Բաքուն անընդունելի նախապայմաններ ունի

Ազգային Ժողովն ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը։

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով թեմային, նշեց, որ լեհական լրատմավիջոցում ՀՀ ԱԳ նախարարի արած հայտարարությունը չի համապատասխանում Ազգային Ժողովի կողմից ընդունված հայտարարությանը։

Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական կողմը նախապայմաններ ունի խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում, որոնք ընդունելի չեն Երևանի համար։

Քաղաքագետի դիտարկմամբ, դա խոսում է այն մասին, որ քաղաքականապես ավելի գրագետ և ճիշտ են բոլոր նրանց մոտեցումները, ովքեր ասում են, որ ժամանակավրեպ է խոսել այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն։

Հարցին՝ ԱԺ հայտարարությունն ընդունելու արդյունքում հնարավո՞ր են ճնշումներ լինեն հանրային, քաղաքական, մշակութային գործիչների նկատմամբ, Բ․ Մաթևոսյանն ասաց, որ չի բացառվում։

«Հենց դրա համար է Թուրքիային և Ադրբեջանին անհրաժեշտ, որ Փաշինյանը ևս մեկ հնգամյակ ղեկավարի Հայաստանում, որպեսզի բոլոր անվտանգային համակարգերը ոչնչացվեն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի