Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:52 06-07-2022

Ընդդիմության մեր փնտրտուքը ժամանակավրեպ է, իսկ ո՞րն է իրենց օրակարգը. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ արտահերթ նիստում ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իր արտահերթ ելույթում անդրադառնալով ընդդիմությանը, ասաց. «Կարող է թվալ, որ ընդդիմության մեր փնտրտուքը ժամանակավրեպ է, բայց իրականում սա շատ կարևոր թեմա է։

Այս գումարման ԱԺ-ից ի վեր՝ ցանկացած թեմայով քննարկման ժամանակ, որը չի վերաբերել պաշտպանությանը կամ անվտանգությանը, մեր գործընկերները, որոնք դեռ կային, այս շենքի շրջանակներում գոյություն ունեին, ասում էին՝ ժամանա՞կ եք գտել այս կամ այն թեման քննարկելու, և հետո նրանք գնացին, հետո չեկան։ Բայց այսօր՝ հիմա, քննարկեցինք պաշտպանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը և զինվորական ծառայության մասին օրենքի նախագիծը, երկու կարևորագույն նախագիծ, մեր ընդդիմադիր գործընկերները հիմա փողոցում չեն, այստեղ չեն, երբ իրենց հարցնում են՝ երբ եք վերադառնալու, ասում են՝ վերադառնալու ենք մեր օրակարգով։

Լավ, ո՞րն է իրենց օրակարգը, եթե իրենց օրակարգը փողոցում չի, այստեղ չի, պաշտպանությունը չի, բա ո՞րն է իրենց օրակարգը, վերջին օրերին իրենց գործունեությունը սահմանափակվել է հետևյալով՝ հրաժարականների ներկայացում իրենց պաշտոններից, մի քանի հոգու դեպքում էլ՝ մանդատների վայր դնում»։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»