Ներքին 3 տարի առաջ - 22:05 05-07-2023

ՆԳՆ «օպերատիվ» արձագանքը` «Օրագիր.նյուզ.ամ»-ի «ժամանակավրեպ» հրապարակմանը

ՆԳՆ պաշտոնական կայքում տեղ է գտել մեր կայքում հրապարակված մի նյութի վերաբերյալ պարզաբանում։ Խոսքը հուլիսի 1-ին հրապարակված նյութի մասին է, որտեղ մեզ ահազանգած քաղաքացին պատմել էր, որ Ստեփանավանի կանգառներից մեկում իր առողջական խնդիրներ ունեցող ամուսնուն պարեկը տուգանել է 50 հազար դրամի չափով։

Պարզաբանման մեջ մասնավորապես նշված է․ ««Օրագիր.նյուզ.ամ» կայքում «50000 դրամ՝ կանգառում ծխելու համար. պարեկը տուգանել է մտավոր խնդիրներ ունեցող քաղաքացուն» վերնագրով տեղեկատվություն է հրապարկվել՝ մայիսի 19-ին Ստեփանավան քաղաքի կանգառներից մեկում պարեկների կողմից մի քաղաքացու տուգանելու մասին: Կայքի հրապարակումը ժամանակավրեպ է: Հայտնում ենք, որ ՆԳՆ ոստիկանության Ստեփանավանի բաժնում կազմված վարչական ակտի դեմ հունիսի 2-ին վերադասության կարգով բողոք է գրվել, որով դիմողը խնդրել է անվավեր ճանաչել հիշյալ որոշումը: Դիմումը ստացվել է ոստիկանության իրավաբանական վարչությունում: Վարչական լսում է նշանակվել հունիսի 6-ին: Չնայած դիմողը ծանուցվել է, սակայն չի ներկայացել, այնուամենայնիվ, վարույթը իրականացվել է: Հունիսի 19-ին որոշում է կայացվել բողոքը բավարարել ամբողջությամբ՝ վարչական ակտը անվավեր ճանաչելով: Որոշման մեկ օրինակն ուղարկվել է դիմողին»:

Իհարկե, ուրախացնող է այն, որ ՆԳՆ-ն բավական օպերատիվ արձագանքել է մեր հրապարակմանը, սակայն հարկ է նշել, որ մեզ հենց հրապարակման օրն ահազանգած քաղաքացին ոչ միայն անտեղյակ էր վարչական ակտի անվավեր ճանաչվելու մասին, այլև փաստաբան էր որոնում, ով կկարողանա իր շահերը ներկայացնել, սա այն դեպքում, երբ հաղորդագրության մեջ նշվում էր, որ հունիսի 19-ին կայացված որոշման մեկ օրինակն ուղարկվել է դիմողին:

Մեկ նկատառում ևս․ մեր կայքի ճիշտ անվանումն Oragir.News է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով