Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 19:46 01-07-2023

50 հազար դրամ՝ կանգառում ծխելու համար․ պարեկը տուգանել է մտավոր խնդիրներ ունեցող քաղաքացուն

Oragir.News-ին է ահազանգել Ստեփանավանի բնակիչ Հասմիկ Այվազյանն, ով պատմեց, որ մայիսի 19-ին Ստեփանավանի կանգառներից մեկում պարեկը 50 հազար դրամով տուգանել է ամուսնուն՝ կանգառում ծխելու համար։

Կինը նշեց, որ տեսել է, թե ինչպես է պարեկը մոտեցել ամուսնուն, ինքը փորձել է միջամտել և ասել է, որ ամուսինը հաշմանդամություն ունի։ «Ասացի, որ մտավոր հետամնաց մարդ է։ Ամբողջ կանգառը ծխախոտի մնացորդներ են, աղբի մեջ կորած էր, ինչի միայն կանգառը, ամբողջ քաղաքն է այդ վիճակում։

Խեղճ մարդ են գտնել, որոշել են բոլորի փոխարեն միայն իրեն տուգանել»։



Կինը պատմեց, որ պարեկը ծառայողական մեքենայով էլ չի եղել․ «Սովորական մեքենայից դուրս եկավ ու տուգանեց ամուսնուս։ 31 հազար 600 դրամ թոշակ են տալիս, 50 հազար՝ տուգանում։




Տաքսու վարորդներ կային, ասացին՝ «էդ քյասիբ մարդուց ինչ եք ուզում, թողեք, թող գնա», ոստիկանն էլ գոռգոռաց, թե՝ ազատեք տարածքը, ամուսնուս էլ ստիպել է ստորագրել տուգանքի թուղթը։



Մենք այդ գումարը չենք վճարելու։ Իրենց տված թոշակն ինչ է, որ դրանով կարողանա այդ չափի տուգանք վճարի»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան