Տեսանյութ Մշակույթ 1 տարի առաջ - 19:21 24-09-2025

Մահացել է Կլաուդիա Կարդինալեն՝ «Մայրիկ» ֆիլմի Արաքսին

87 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն՝ Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում Արաքսիի դերակատարը։ Սիցիլիական արմատներով Թունիսում ծնված Կարդինալեն, ով եվրոպական կինոյի լեգենդներից մեկն էր, իր հմայքով ու բացառիկ տաղանդով դարձավ համաշխարհային կինոյի խորհրդանշական դեմքերից մեկը:

Կլաուդիա Կարդինալեի ճանապարհը մեծ կինոյում սկսվել էր դեռևս պատանեկության տարիներին, երբ նա նկարահանվեց իտալական ու ֆրանսիական ֆիլմերում։ Արդեն 1960-ականներին Կարդինալեն համաշխարհային փառքի արժանացավ՝ նկարահանվելով Ֆեդերիկո Ֆելլինիի «Ութ ու կես», Լուկինո Վիսկոնտիի «Լեոպարդ» և այլ նշանավոր ֆիլմերում:

Կարդինալեն անմոռանալի կերպարներ կերտեց նաև ամերիկյան կինոյում։ Հատկապես նշանակալի էր նրա դերակատարումը Սերժիո Լեոնեի վեստեռն ժանրի գլուխգործոցում՝ «Մի անգամ Արևմուտքում» ֆիլմում։ Նրա կերտած ուժեղ և ազդեցիկ կանանց կերպարները վկայում են Կարդինալեի բացառիկ տաղանդի մասին։

Կարդինալեն հայտնի էր ոչ միայն իր գեղեցկությամբ, այլև ուժեղ կանացի կերպարների մարմնավորմամբ։ Նրա դերակատարումները միշտ առանձնանում էին բնականությամբ ու զգացմունքային խորությամբ։ Դերասանուհու կարիերայում հատուկ նշանակություն ունեցավ նրա դերը՝ ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում։ Սիրված ֆիլմում նա մարմնավորում է սփյուռքահայ ընտանիքի մորը՝ Արաքսիին՝ անսահման սեր և ջերմություն փոխանցելով կերպարին։ Այս դերակատարումը սիրով ընդունվեց հատկապես հայ հանդիսատեսի կողմից և դերասանուհու կարիերայում հիշարժան էջ դարձավ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով