Ներքին 1 տարի առաջ - 22:05 19-09-2025

Գյումրիում որդու կողմից սպանված տղամարդը հոգեկան խնդիրներ ուներ

Shamshyan.com-ի տեղեկություններով` Գյումրիում բացահայտվել է սպանություն, կասկածյալը սպանվածի 30-ամյա որդին է։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` սպանված 63-ամյա Գարիկ Գարաքյանը Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի բուժառուներից է, հոգեկան խնդիրներ է ունեցել։

«Ադեկվատ մարդիկ չեն, թե ինչ է եղել, ինչից է սկսվել կռիվը էդ ոչ ոքի հայտնի չէ, իրենց հետ շփում էլ չկա»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց մեր աղբյուրը։ Որդին 30-ամյա Արայիկ Գարաքյանը ըստ մեր աղբյուրի` չի շփվել ոչ ոքի հետ, հարևանները նույնիսկ չեն ճանաչում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կասկածյալը՝ Արայիկ Գ.-ն, մարտի 19-ի՝ լույս 20-ի գիշերը, իրենց տանը վիճաբանում է հոր՝ 64-ամյա Գարիկ Գ.-ի հետ, ինչը վերածվում է քաշքշուկի և ավարտվում սահմռկեցուցիչ սպանությամբ, ինչ արյդունքում հայրը մահանում է։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան