Ներքին 3 տարի առաջ - 13:12 25-03-2023

«Գազպրոմ»-ի տնօրենը առողջական լուրջ խնդիրներ ուներ և բուժում էր ստանում Փարիզում

«Այդ մարդը հիվանդ էր և բուժվում էր Փարիզում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ խոսելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության՝ երեկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հանկարծամահ եղած նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի մասին։

Ստեփանյանը նշեց, որ Թադևոսյանը Փարիզում բուժում էր ստանում։

«Շատ ծանր վիճակով առանձին բորդով տեղափոխվել է Հայաստան, այլ անձնական տվյալներ իրավունք չունեմ քննարկելու։ Նա շատ ծանր հիվանդությունով էր տառափում»,- նշեց Ստեփանյանը և այլ մանրամասներ չհայտնեց։

Հարցին, թե երբ շտապօգնության մեքենան ժամանել էր, Թադևոսյանն արդեն մոհացա՞ծ էր, Ստեփանյանը արձագանքեց. «Մենք պետք է տեղափոխեինք մարդուն հիվանդանոց»։

Մենք կապ հաստատեցինք նաև «Գազպրոմ» ընկերության հետ, բայց այնտեղից հրաժարվեցին մեզ ինֆորմացիա տալ Թադևոսյանի մասին։

Հիշեցնենք՝ Oragir.News-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Փարիզ-Երևան չարտերային թռիչքով Հայաստան ժամանած տղամարդն օդանավակայանում հանկարծամահ է եղել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով