Ավելին 10 ամիս առաջ - 21:18 24-11-2025

Բրիջիտ Բարդոն հոսպիտալացվել է. նա առողջական լուրջ խնդիրներ ունի

Ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոն հոսպիտալացվել է Ֆրանսիայի հարավում, հաղորդում է Nice-Matin թերթը։

91-ամյա դերասանուհին մոտ 10 օր առաջ տեղափոխվել է հիվանդանոց և շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։

Նշենք՝ դեռ հոկտեմբերին ֆրանսիական ԶԼՄ-ները գրել էին, որ 91-ամյա Բրիջիտ Բարդոն առողջական լուրջ խնդիրներ ունի և լուրջ հիվանդության պատճառով վիրահատական միջամտության է ենթարկվել:

Ապրիլին Բարդոն նույնպես շտապ հոսպիտալացվել էր ծանր շնչառական անբավարարության պատճառով։ Նա հայտնվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, սակայն այդ ժամանակ դերասանուհին հրաժարվել էր վիրահատությունից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում