Ներքին 2 տարի առաջ - 12:55 22-04-2024

Մորը սպանած, հետո ինքնասպան եղած 34-ամյա տղամարդը հոգեկան խնդիրներ էր ձեռք բերել բանակում

Նոր մասնրամասներ են ի հայտ եկել ապրիլի 20-ին Երևանում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության և ինքնասպանության դեպքի վերաբերյալ։

Oragir.News-ի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Դուրյան 31 շենքի բնակարաններից մեկում։ Նարեկ Գ․-ն, ով սպանել էր 63-ամյա մորը, բանակում ծեծի երթարկվելու հետևանքով ձեռք էր բերել հոգեկան խնդիրներ և գրանցված է եղել հոգեբուժարանում։

Ծանոթների խոսքով՝ սպանված մայրը Ավան վարչական շրջանի 171 դպրոցում ուսուցչուհի էր աշխատել։

Հարևանները նշում են, Նարեկ Գ․-ն տարիներ շարունակ բուժվել է հոգեբուժարանում։ Այդ ընթացքում տվյալ ընտանիքից երբևէ աղմուկ կամ վեճի ձայներ չեն սլել։ Սպանության դեպքն առաջինը նկատել է ընտանիքի հայրը, ով դեպքի ժամանակ տանը չի եղել։ Եվ տուն վերադառնալով, հայտնաբերել է կնոջ՝ 63-ամյա Նաիրա Մ․-ի դին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ապրիլի 20-ին Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասում 34 ամյան որդին սպանել է մորը, ապա Կիևյան կամրջից իրեն ցած նետել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով