Արտաքին 1 տարի առաջ - 22:57 17-09-2025

Լուկաշենկոն ասել է, թե ապագայում ով կարող է զբաղեցնել Բելառուսի նախագահի պաշտոնը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ դիտարկում է այն մարդկանց թեկնածությունները, որոնք ապագայում կարող են զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը, սակայն կասկած է հայտնել, որ երկրի նախագահ կարող է կին դառնալ:

Այս մասին այսօր հայտնել է ԲելՏԱ պետական գործակալությունը։

«Ես կանանց անչափ հարգում եմ և ուրախ կլինեի, եթե գտնվեր այնպիսի կին, որը կարող էր հիմա նախագահ լինել»,- ասել է Լուկաշենկոն:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նախագահի գործը շատ ծանր է և հսկայական պատասխանատվություն է պահանջում: Լուկաշենկոյի խոսքով՝ ինքը ուշադիր հետևում է պոտենցիալ փոխարինողներին, սակայն կարծում է, որ ոչ բոլորը կարող են համապատասխանել այդ պաշտոնին։

«Եթե դու նախագահի բնատուր որակներ չունես, Բելառուս մի՛ խցկվիր», - հայտարարել է նա։
Լուկաշենկոն նաև նշել է, որ պետության ղեկավարի պաշտոնը փաստացի անձնական կյանքի տեղ չի թողնում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով