Արտաքին 2 տարի առաջ - 14:40 25-02-2024

Լուկաշենկոն մտադիր է հաջորդ ընտրություններում առաջադրվել Բելառուսի նախագահի պաշտոնում

News.am-ի փոխացմամբ՝ ներկայացուցիչների պալատի և պատգամավորների տեղական խորհուրդների պատգամավորների ընտրություններում քվեարկությունից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դրական է պատասխանել ԲԵԼՏԱ-ի այն հարցին, թե մասնակցելու է, արդյո՞ք, հաջորդ նախագահական ընտրություններին։

«Կմասնակցեմ, կմասնակցեմ, կմասնակցեմ։ Փոխանցեք նրանց (փախչողներին - ԲԵԼՏԱ-ի ծնթ․), որ ես մասնակցելու եմ։ Եվ որքան բարդ լինի իրավիճակը, որքան ավելի ակտիվորեն կխառնեն մեր հասարակությանը և ձեզ նույնպես (ինձ համար, հավատացեք, սա շատ կարևոր է. ոչ մի մարդու պատասխանատու նախագահը չի լքի, որոնք հետևել են մեզ մարտում), որքան ավելի նրանք կլարեն մեզ, ինձ և հանրությունը, այնքան ավելի արագ կգնամ այս ընտրություններին։ Մի անհանգստացեք, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է Բելառուսի համար»,- հայտարարել է պետության ղեկավարը։

Պատասխանելով հարցին, թե կարելի՞ է այս խոսքն ընդունել որպես միանշանակ հայտարարություն և արդյո՞ք նոր ընտրական ցիկլն արդեն սկսվել է, Լուկաշենկոն ասել է. «Այն մասին, որ սա ընտրական ցիլլ է և որ մեզ տարուբերելու են մինչև նախագահական ընտրությունները, և որ դրանք լինենու են ամեն ինչի գագաթնակետը, արդեն շատ եմ խոսել: Սա էլ ցիկլն է: Պաշտոնապե՞ս, թե՞ ոչ պաշտոնապես․ ինչպիսին հարցն է, այնպիսին էլ պատասխանն է։ Ես պատասխանեցի այնպես, ինչպես տրվեց հարցը։ Եթե ​​պետք է ավելի կոնկրետացնել, ապա ես միանգամայն լուրջ և անկեղծ կասեմ՝ դեռ նոր բան չեմ կարող ասել»։

Միաժամանակ նա հավելել է, որ նախագահական ընտրություններին դեռ մեկ տարի կա, և շատ բան կարող է փոխվել։

«Բնականաբար, ես և մենք բոլորս՝ հասարակությունը, կարձագանքենք նրան, թե ինչ փոփոխություններ կլինեն մեր հասարակության մեջ և ինչ իրավիճակում կմոտենանք քվեարկությանը մեկ տարի հետո»,- ասել է Բելառուսի նախագահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով