Արտաքին 5 տարի առաջ - 14:47 20-09-2021

Թալիբները կանանց արգելել են աշխատել այնպիսի պաշտոններում, որոնք կարող են զբաղեցնել տղամարդիկ

Քաբուլի քաղաքապետ Մոլավի Համդուլլահ Նոմանին կանանց արգելել է զբաղեցնել այնպիսի պաշտոններ, որոնք կարող են տղամարդիկ կատարել: Նրա հայտարարության համաձայն՝ կանայք պետք է տանը մնան և դուրս գան միայն այնպիսի աշխատանքի, որոնցում տղամարդիկ չեն կարող փոխարինել նրանց:

«Մենք թույլ ենք տվել այն կանանց, որոնց տղամարդիկ չեն կարող փոխարինել աշխատանքում, կամ որոնց աշխատանքը տղամարդու չէ, վերադառնալ ծառայության: Նրանք աշխատանքի են գնում ամեն օր: Օրինակ՝ խոսքը այն կանանց մասին է, ովքեր աշխատում են կանանց քաղաքային զուգարաններում. այնտեղ, որտեղ տղամարդկանց չի կարելի»,- ասել է նա:

Քաբուլի քաղաքային տնտեսության մեջ աշխատում է 2,0 հազար մարդ, որից 27%-ը կանայք են: Նրանք զբաղված են շինարարական և ինժեներային ոլորտներում:

«Բայց ինչ վերաբերում է այն պաշտոններին, որոնք կարող են զբաղեցնել ուրիշները, մենք նրանց (կանանց) ասել ենք, որ մնան տանը, մինչև իրավիճակը նորմալանա: Նրանց աշխատավարձը կվճարվի»,- նշել է քաղաքապետը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով