Արտաքին 1 տարի առաջ - 19:08 17-09-2025

Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության համար մեղադրվող տղամարդու

Իրանում մահապատժի է ենթարկվել Բաբակ Շահբազի անունով մի տղամարդ, որը մեղադրվում էր Իսրայելի ազգային հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի օգտին լրտեսություն անելու և հետախուզական համագործակցության համար։

Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Տեղեկությունների համաձայն՝ Շահբազին, որը տեղեկություն էր փոխանցում իսրայելական կողմի հետ կապված անձանց, մահապատժի է ենթարկվել սեպտեմբերի 17-ի առավոտյան՝ իրավական ընթացակարգերի ավարտից և Գերագույն դատարանի կողմից դատավճռի վավերացումից հետո։

Բաբակ Շահբազին աշխատել է որպես կապալառու արդյունաբերական սառեցման սարքավորումների նախագծման և տեղադրման ոլորտում և գործունեություն է ծավալել ընկերությունների հետ, որոնք կապված են հեռահաղորդակցության, ռազմական և անվտանգության կազմակերպությունների ու կենտրոնների հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան