Արտաքին 4 տարի առաջ - 15:47 09-12-2021

Լատվիայի Սեյմը թույլ է տվել քրեական հետապնդման ենթարկել ՆԳ նախկին նախարարին՝ ՌԴ օգտին լրտեսության համար

Լատվիայի Սեյմը թույլ է տվել քրեական հետապնդման ենթարկել երկրի ՆԳՆ նախկին ղեկավար, պատգամավոր Յանիս Ադամսոնսին՝ Ռուսաստանի օգտին լրտեսության համար։ Նա կասկածվում է երկրում տիրող իրավիճակի, նախապատրաստվող օրինագծերի և «Հյուսիսային հոսք-2» գազատարի նկատմամբ բալթյան երկրների վերաբերմունքի մասին ռուսական հետախուզությանը տեղեկություններ փոխանցելու մեջ։ Այս մասին հաղորդում է Delfi-ն։

Ադամսոնսը խորհրդարանի պատգամավոր է, ընտրվել է սոցիալ-դեմոկրատական ​​«Համաձայնություն» կուսակցությունից։ Նա ծառայել է ԽՍՀՄ Խաղաղօվկիանոսյան նավատորմում, եղել է պարեկային նավի հրամանատար ՊԱԿ-ի սահմանապահ զորքերում, սահմանապահ զորքերի հետախուզությունում։ Լատվիայում նա զբաղեցրել է ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալի, սահմանապահ ծառայության հրամանատարի, ներքին գործերի նախարարի պաշտոնները։

Լատվիայի գլխավոր դատախազությունը ամռան սկզբին Սեյմից թույլտվություն է խնդրել նախկին նախարարին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, նա հունիսի 11-ից գտնվում է կալանքի տակ։ Ինքը՝ քաղաքական գործիչը, հերքում է իր մեղքը։ Delfi-ն, առանց նշելու աղբյուրը, հաղորդում է, որ պատգամավորը կարող էր հանրամատչելի փաստաթղթեր փոխանցել Ռուսաստանին։ Սակայն, ըստ LETA գործակալության, Պետական ​​անվտանգության ծառայությունը քաղաքական գործչին կասկածում է լրտեսության ավելի քան 40 դրվագներում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան