Արտաքին 5 տարի առաջ - 23:11 05-10-2021

Թալիբները մահապատժի են ենթարկել Հերաթ նահանգում կողոպուտի մեջ մեղադրվող երկու անձի

«Թալիբանի» ներկայացուցիչները կախաղան են բարձրացրել հյուսիսարևմտյան Հերաթ նահանգի երկու բնակիչների, ովքեր մեղադրվում էին Աֆղանստանում բնակելի շենքի զինված կողոպուտի մեջ: Այս մասին հաղորդում է Hasht e Subh Daily-ն:

Ըստ թերթի՝ ավելի վաղ մահապատժի ենթարկվածները փորձել են մտնել նահանգի բնակիչներից մեկի բնակարան, սակայն տան տերը հարևանների հետ միասին կարողացել է ձերբակալել հանցագործներին՝ նրանց հրազենային լուրջ վնասվածքներ հասցնելով:

Այնուհետև թալիբների գրոհայինները, առանց նախաքննության, մահապատժի են ենթարկել ավազակներին մեծ թվով մարդկանց ներկայությամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանում թալիբները հրապարակավ մահապատժի են ենթարկել մեկ մարդու՝ առեւանգման համար:

Սեպտեմբերի 23-ին թալիբների հիմնադիրներից մեկը՝ մոլլա Նորուդդին Թուրաբին, որ Աֆղանստանի ժամանակավոր կառավարության բանտերի նախարարն է, հայտարարել է, որ շարժումը մտադիր է վերսկսել մահապատիժներն ու անդամահատումները հանցագործությունների համար:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ամերիկացի պաշտոնյաները դատապարտում են Աֆղանստանում մահապատիժները և մարմնական վնասվածքները վերսկսելու՝ թալիբների ծրագրերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով