Ներքին 3 տարի առաջ - 17:21 06-02-2023

Գյումրիի կողոպուտի դեպքով առաջադրված մեղադրանքները 4 անձի մասով էլ բավարարվել են․ Գոռ Աբրահամյան

Օրերս, Գյումրիում ՔՊ-ական ավագանու անդամի մասնակցությամբ ռուս զբոսաշրջիկների կողոպուտի գործով 4 անձ ձերբակալվել է։

Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Նրանց մեղադրանք է ներկայացվել։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Միջնորդությունը 4 անձի մասով էլ բավարարվել է»,- ասաց նա։

ՀՀ ՔԿ ներկայացուցչի խոսքով՝ մեղադրանքը առաջադվել է ՔՕ 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 456-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետի հատկանիշներով։ «Դեպքի մյուս հանգամանքները դեռևս նախաքննության առարկա են։ Այլ մանրամասներ այս պահին հայտնել չեմ կարող»,- ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 3-ին, Գյումրիում ռուս բոսաշրջիկները դիմել էին ոստիկանություն՝ հայտնելով իրենց նկատմամբ կողոպուտ իրականացնելու մասին։ Ավելի ուշ ոստիկանություն բերման են ենթարկվել ՀՀ նախկին փոխվարչապետ Համբաձում Մաթևոսյանի հորեղբորորդի, ՔՊ-ական ավագանու անդամ Աղասի Մաթևոսյանը և ևս 3 տղամարդ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան