Մամուլ 1 տարի առաջ - 07:40 17-09-2025

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը կայցելի Հայաստան. բացառիկ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները տեղեկացրին, որ Եվրոպական ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, ով դեռ վերջերս հայտարարել էր, որ «ԵՄ-Հայաստան գործընկերությունը երբեք այսքան ամուր չի եղել», առաջիկա օրերին կայցելի Հայաստան: Սլովենացի դիվանագետ եւ քաղաքական գործիչ Մարթա Կոսը 2013-2017 թվականներին ծառայել է որպես Սլովենիայի դեսպան Գերմանիայում, իսկ 2017-2020 թվականներին՝ Շվեյցարիայում։ 2024 թվականի դեկտեմբերի 1-ից նա Ֆոն դեր Լեյենի երկրորդ հանձնաժողովում զբաղեցնում է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի բարձր պաշտոնը։ Կոսի այցը Երեւան դիտվում է որպես կարեւոր ազդակ Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների խորացման գործընթացում։ Այս այցի ընթացքում սպասվում է քննարկում Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարների, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման եւ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ ԵՄ նոր հանձնակատարի առաջին այցելությունը մեր երկիր առանձնահատուկ կարեւորություն ունի նաեւ այն ֆոնին, որ ԵՄ-ն վերջերս մեծացրել է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան