Արտաքին 3 տարի առաջ - 16:00 14-02-2023

ՀԱՊԿ-ն ունի ընդլայնման հնարավորություն և բարեկամական երկրները կարող են միանալ կազմակերպությանը․ Սիդորովը՝ ՀԱՊԿ-ի ընդլայնման մասին

ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն ունի ընդլայնման հնարավորություն և առկա են բոլոր հեռանկարները, որպեսզի բարեկամ երկրները միանան կազմակերպությանը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Риа Новости լրատվական գործակալությունը։

«Կազմակերպության ընդլայնման հնարավորությունը եղել է, կա և կլինի։ Այն բարեկամ երկրները, որոնք ցանկանում են նախ լինել կազմակերպության գործընկերները, դիտորդները, հետո՝ կազմակերպության անդամները, բոլոր հեռանկարները բաց են նրանց համար։ Դրա համար կա համապատասխան իրավական շրջանակ, բայց ես առաջ չեմ ընկնի»,- ասել է Սիդորովը։

ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը հայտնել է, որ եթե նման որոշում կայացվի և ընդլայնվի ՀԱՊԿ անդամ երկրների կազմը, ապա կազմակերպությունը պատրաստ կլինի նրանց ընդունել համատեղ օպերատիվ պատրաստության միասնական համակարգ։

Սիդորովը հայտնել է նաև, որ ՀԱՊԿ-ը չի բացառում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների մասնակցությունը ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին։ «Մենք չենք բացառում ՀԱՊԿ անդամ երկրների մասնակցությունը ՇՀԿ-ի վարժանքներին, սակայն մասնակցությունը պետք է համաձայնեցվի յուրաքանչյուր երկրի հետ»,- նշել է նա։

Վերջինս վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ անդամ երկրները կմասնակցեն այդ զորավարժություններին։ «Բայց կոնկրետ ո՞վ և ի՞նչ կարգավիճակով ես հիմա չեմ կարող ասել»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան