Ներքին 1 տարի առաջ - 13:40 12-09-2025

Տեր Արամը խախտել է Սրբալույս Մյուռոնի կանոնական գործածությունն ու ենթարկվել կարգապահական նկատողության. Արագածոտնի թեմ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՏԱՐԱԾԵԼ ՏԵՐ ԱՐԱՄ ՔԱՀԱՆԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԽՆԴՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

«Վերջին օրերին հանրային քննարկումների ու շահարկումների առիթ են դարձել Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Ասատրյանի հրապարակումները և նրան իբր կարգալույծ հռչակելու կեղծ լուրերը։

Նշենք, որ այս ամբողջ աղմուկը սկսվեց Տեր Հոր կողմից Մկրտության արարողության կատարման ընթացքում թույլ տրված ծիսական կարգի աղճատման և դրսևորված կամայականության փաստից։
Սրբալույս Մյուռոնի կանոնական գործածությունը խախտելու պատճառով Թեմակալ Առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կողմից Տ. Արամ քահանան ենթարկվել է կարգապահական նկատողության։ Նրան հանձնարարվել է տասն օր ներկա գտնվել Առավոտյան և Երեկոյան ժամերգություններին Ղազարավանի Սուրբ Նարեկ եկեղեցում և ձեռնպահ մնալ խորհրդակատարություններ մատուցելուց։

Ընդգծենք, որ Տեր Հայրն ընդունել և կատարել է Առաջնորդ Սրբազան Հոր տնօրինությունը և ներկայիս շարունակում է իր ծառայությունը Հովհաննավանքում։

Այնուհետև, անհասկանալի կերպով Տեր Արամը նախաձեռնել է իր հայտնի հրապարակումները։
Հավելենք նաև, որ Եկեղեցին ունի համապատասխան կառույցներ, որտեղ յուրաքանչյուր հոգևորական կարող է իրեն անհանգստացնող հարցերը բարձրաձայնել և ստանալ լուսաբանումներ։

Տարօրինակ է, որ իրեն հուզող խնդիրների առնչությամբ Տեր Հայրը երբևէ որևէ եկեղեցական ատյանի չի դիմել։

Տեր Արամը պետք է անդրադառնա, որ խնդիրների նմանօրինակ արծարծումը հանրային հարթակներում չարամատորեն կարող է շահարկվել այլոց կողմից, ինչը և տեղի է ունենում այս դեպքում։

Ցավում ենք, որ Տեր Հոր անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար՝ հերթական անգամ թիրախավորելով Եկեղեցուն։
Արագածոտնի թեմի մամլո դիվան»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում