Ներքին 1 տարի առաջ - 18:38 17-09-2025

Հարցազրույցից հանվել է այն կտորը, որտեղ Տեր-Արամը խոսում էր զոհված զինվորների ընտանիքների մասին. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

Սպասենք Տեր-Արամի դատապարտումի խոսքին

Ինձ ստիպեցի դիտել Տեր-Արամի հարցազրույցը։

Հասկանալի է, որ եկեղեցում կան խնդիրներ եւ դրանց մասին պետք է խոսել եւ լուծումներ որոնել։
Հարցազրույցը շատ կոպիտ մոնտաժ է արվել եւ հանվել է այն կտորը, որտեղ Տեր-Արամը խոսում էր իր համայնքում զոհված զինվորների ընտանիքների մասին։

Հարգելի Տեր-Արամ, սպասում եմ Ձեր մեկնաբանությանն ու վերաբերմունքին, որտեղ կդատապարտեք Ձեր խոսքից հանված այդ կտորի մասին։

Հանրային հեռուստատեսությամբ արգելվում է խոսել զոհվածների ընտանիքների մասին, իսկ Դուք դրա հետ համակերպվում եք։ Փաստորեն, ձեր այն տեսակետը, որ հանրայինի եթերում եք որոշել խոսել, որովհետեւ դա հանրության եթերն է, այդպես չէ, դա իշխող խմբի եթերն է եվ Ձեզ (հույս ունեմ առանց Ձեր կամքը հարցնելու) օգտագործում են եկեղեցու դեմ։

Ձեր խոսքին հնարավոր կլինի հավատալ, եթե հրապարակային կերպով, քրիստոնեաբար, դատապարտեք զոհվածների ընտանիքների մասին խոսելու արգելքը հանրային հեռուստատեսությամբ և առանց Ձեր կամքը հարցնելու (հույս ունեմ, որ տեղյաք չեք եղել) Ձեր խոսքը մոնտաժելու համար։

Հ.,Գ. Հանրայինի youtube-ի պաշտոնական ալիքի տեսանյութի 20։44 վայրկյանում կոպիտ մոնտաժ է արված։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում