Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:58 10-09-2025

Չեմ ցանկանա, որ Տեր Արամը գործիք դառնա թշնամու ձեռքին՝ Եկեղեցու փլուզման համար. Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ես չեմ ճանաչում Հովհաննավանքի Տեր Արամ քահանա Ասատրյանին, բայց ցավում եմ, որ նա անձնական հույզերը գերադասել է ազգային հոգևոր մեծ կառույցից։

Բոլորս էլ հասկանում ենք, որ Եկեղեցու Հայրերն էլ կարող են ներքին կազմակերպական խնդիրներ ունենալ, կարող են որոշ քահանաների կողմից լինել դժգոհություններ Վեհափառի կամ թեմի առաջնորդների նկատմամբ։ Դրանք բնական գործընթացներ են։

Ես ինքս էլ Եկեղեցու առաջնորդների ոչ բոլոր քայլերի հետ եմ համաձայն, բայց ես Վեհափառին կամ Սրբազան Հայրերին չեմ նայում որպես առանձին անհատների։ Նրանք մեր Եկեղեցու ամրության և ամբողջականության հիմքերն են։

Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, համեմատեմ բանակի հետ։

Թշնամին որպեսզի առաջնագծում ռազմական գործողությունների ժամանակ հաջողության հասնի, առաջինը փորձում է ոչնչացնել հրամանատարներին։ Եթե չկա հրամանատար, զորքը նույնիսկ լավագույն զենքով անկարող է արդյունավետ մարտ վարել։

Եկեղեցին էլ հոգևոր բանակն է։

Եթե չլինի Առաջնորդը, Եկեղեցու կյանքն արագ կվերածվի քաոսի և, ի վերջո, կփլուզվի։ 1700 տարվա քրիստոնեական մեր կյանքում դա մեր բոլոր ժամանակների թշնամիների երազանքն է, որը հիմա փորձում են Ազգի ու Եկեղեցու ներքին ակամա թշնամիների միջոցով անել։

Հետևաբար, վերադառնանք Հովհաննավանքի Տեր Արամ քահանա Ասատրյանին։

Հարգելի քահանան գուցե դժգոհ է Եկեղեցու առաջնորդներից, բայց չեմ ցանկանա, որ նա գործիք դառնա թշնամու ձեռքին' Եկեղեցու փլուզման համար։

Դուք կարող եք չսիրել Վեհափառին, բայց չհարգել Եկեղեցու միասնությունը և չխոնարհվել նրա առաջ, չեք կարող։

Ակամա ներքին հոգևոր պառակտումներ հրահրող քահանայի մասին որոշ ժամանակ անց կմոռանան, բայց Եկեղեցու պատից նրա հանած ամեն քար թուլացնում է Եկեղեցու ամրությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան