Ներքին 11 ամիս առաջ - 17:05 21-10-2025

Կարգալույծ հռչակված Տեր Արամը չի ենթարկվում Մայր Աթոռի որոշմանը

Կարգալույծ հռչակված Տ․ Արամ քահանա Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, կիրակի օրը հրավիրում եմ բոլորիդ Սուրբ Հովհաննավանք` մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին։ Սուրբ Պատարագը կմատուցեմ ես` Ձեր Տեր Արամ քահանան։

«Ցավոք ոչ առաջինն եմ և ոչ էլ վերջինը կլինեմ»
Հայտնի ձայնագրության մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախկին գավազանակիրը Կարգապահական հանձնախմբի նախագահի հետ իր խոսքն ավարտում է այս կարևոր հայտարարությամբ, որն այսօր առավել քան արդիական է և ես էլ վերջինը չեմ լինի ցավոք։

Այսօր առավոտյան Կարգապահական հանձնախմբին եմ ներկայացրել նամակ, որով պատրաստակամություն եմ հայտնել հանդիպելու Հանձնախմբի հետ (մինչ այդ շուրջ մեկ ամիս խնդրել եմ ինձ ներկայացնել Հանձնախմբի հետ հանդիպելու նպատակը) և իմ նամակը ստանալուց հետո հրապարակվում է հայտնի «տնօրինության» որոշումը։
Երանի թե նույն արագությամբ պատասխանեին, թե ինչու Հանձնախումբը նվազագույնը երկու տարի չի արձագանքել Կաթողիկոսի կարգապահական խնդրահարույց ընթացքին։

Այժմ ունենք այն, ինչ ունենք։
Սիրելի Օհանավան և Ուշի համայնքների հավատացյալ հայորդիներ և հազարավոր քրիստոնյաներ, հանուն ճշմարտության հաղթանակի մեր այս նախաձեռնությունը մենք արդար ճանապարհով կպսկենք հաջողության հաստատագրումով։ Աստված մեզ հետ է, և ազատարար ճշմարտությունը շուտով, շատ շուտով հայտնի կդառնա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան