Արտաքին 1 տարի առաջ - 16:44 06-09-2025

Թրամփը Ռուսաստանին և Չինաստանին հրավիրել մասնակցելու G20-ին որպես դիտորդ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրախ կլիներ տեսնել Ռուսաստանի և Չինաստանի նախագահներին Մայամիում 2026 թվականին նախատեսված G20-ի գագաթնաժողովին:

«Եթե նրանք ցանկանում են, ապա կարող են մասնակցել որպես դիտորդ»: ԱՄՆ նախագահը չի բացատրել՝ ինչ նկատի ունի՝ «դիտորդ» ասելով, քանի որ Ռուսաստանը և Չինաստանը G20-ի անդամներ են։

Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորմանը: Թրամփը շեշտել է՝ պատերազմը պետք է ավարտվի, այլապես դրա համար շատ բարձր գին պետք կլինի վճարել:

«Ես 7 հակամարտություն եմ կանգնեցրել, և նույնը կլինի ուկրաինականի դեպքում», - հավելել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով՝ Եվրոպան ցանկանում է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորվի, ուստի մեծ դեր կխաղա Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու գործում։

Ի դեպ, Կիևն արձագանքել է Պուտինի առաջարկին՝ բանակցություններն անցկացնել Մոսկվայում, խոստանալով 100 տոկոսով ապահովել Զելենսկու անվտանգությունը:

Ուկրաինայի նախագահը հայտարարել , որ չի պատրաստվում գնալ նման քայլի: Փոխարենը նա Պուտինին առաջարկել է մեկնել Կիև:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող