Արտաքին 4 տարի առաջ - 19:47 16-07-2022

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր տեղը չի զիջի Ռուսաստանին կամ Չինաստանին. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում լքել Մերձավոր Արևելքը և թույլ չի տա, որ Չինաստանը, Ռուսաստանը կամ Իրանն իր տեղը զբաղեցնեն այս տարածաշրջանում։ Նրա խոսքով, Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում է ապագայում մնալ մերձավորարևելյան երկրների համար շահագրգիռ գործընկեր, մինչդեռ մրցակցությունն ամբողջ աշխարհում անշեղորեն աճում է։ Ամերիկացի առաջնորդի ելույթը հեռարձակվել է Սպիտակ տան կայքում։

«Մենք չենք հեռանա և մեր հետևից չենք թողնի այն վակուումը, որը կլցնեն Չինաստանը, Ռուսաստանը կամ Իրանը»,- ընդգծել է նախագահը Ջիդայում՝ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Բայդենը հավելել է, որ ԱՄՆ-ի համար կարևոր է համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ, քանի որ խնդիրները, որոնց առերեսվել է միջազգային հանրությունը, գնալով ավելի են լրջանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով