Արտաքին 5 տարի առաջ - 22:58 16-07-2021

Փսակին մեղադրել է Ռուսաստանին և Չինաստանին արևմտյան պատվաստանյութերը վարկաբեկելու ձգտման մեջ

Ռուսաստանն ու Չինաստանը խթանում են իրենց պատվաստանյութերը COVID-19-ի դեմ՝ միաժամանակ փորձելով վարկաբեկել ամերիկյան արտադրության նմանատիպ դեղամիջոցները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

Ըստ Փսակիի՝ Ռուսաստանի և Չինաստանի նման քաղաքականության վերաբերյալ եզրակացությունն արվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից: Խոսքը ոչ թե պատվաստանյութերի մրցակցության, այլ արևմտյան պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին ապատեղեկատվություն տարածելու մասին է: Սա Ռուսաստանի և Չինաստանի գիծն է՝ պատվաստանյութեր գովազդելու համար:

Սպիտակ տան խոսնակը նշել է, որ Պեկինը և Մոսկվան վարկաբեկում են արևմտյան առողջապահական համակարգերը և արևմտյան արտադրության դեղամիջոցները նման քաղաքականությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով