Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 11:58 23-08-2025

Ռազմական բյուջեն պիտի աճի․ զենք-զինամթերք չունենանք, ոչ մեկի հետ չենք կարա խոսանք․ հարցում

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է նվազեցնել պաշտպանությանը հատկացվող ծախսերի մասնաբաժինը 2026-ի ընդհանուր ծախսերի մեջ, որովհետև «խաղաղություն է հաստատվել»։ Մինչդեռ Ադրբեջանը մտադիր չէ կրճատել իր պաշտպանական ծախսերը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կրճատում ռազմական բյուջեն, երբ Ադրբեջանը մեծացնում է այն»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ռազմական բյուջեն ոչ թե պետք է կրճատել, այլ ավելացնել։ Որոշներն էլ դժվարացան այդ հարցին պատասխանել։

«Չեմ հասկանում ու չեմ մտնում քաղաքականության մեջ, բայց երևի՝ ճիշտ չի անում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի հասկանում, թե ինչ է մտածում Նիկոլ Փաշինյանը։

«Ես իր մտքերը չգիտեմ։ Ռազմական բյուջեն պետք է միշտ ստաբիլ լինի, աճի, որովհետև մինչև մենք զենք-զինամթերք չունենանք՝ ոչ մեկի հետ չենք կարա խոսանք»,- նշեց նա։

«Ես դրանից ոչինչ չեմ հասկանում, բայց բանակը պիտի հզոր լինի, պիտի կարողանա պաշտպանել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»