Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 13-10-2025

9% ձայն ստացած Ավինյանն ինչ կարա անի, պիտի հրաժարական տա․ հարցում

Տիգրան Ավինյանը Նուբարաշենի աղբավայրում բռնկված հերթական հրդեհը ոչ թե պատահականության, այլ՝ դիտավորության հետևանք է համարել, սակայն, չբացահայտելով՝ ինչն է նման պնդման հիմք հանդիսացել, Նա ասել է, թե այդ հարցով խոսել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու Ներքին գործերի նախարարի հետ։

Չնայած Տիգրան Ավինյանի այս պնդմանը՝ շատ են կարծիքները, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հերթական հրդեհի համար Տիգրան Ավինյանը պետք է պատասխանատվություն կրի՝ հրաժարական տալով։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Նուբարաշենի հրդեհի համար Տիգրան Ավինյանը պե՞տք է հրաժարական տա»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Տիգրան Ավինյանն անպայման պետք է հրաժարակն տա, որոշներն էլ ասացին, որ Ավինյանը պետք է շտկի սխալները։

«Չէ, ուղղակի պետք ա շտկի իր սխալները։ Սխալների շտկումն ավելի ճիշտ ա։ Եթե բոլորը հրաժարական տան․ պետք է սովորեն ու սխալները շտկեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ վերադասից ոչ մեկն իր աթոռից չի հրաժարվի։ «Դժվար թե էս վերադասից ինչ-որ մեկն իր աթոռից հրաժարվի, որովհետև ապահովված իրանց համար ապրում են»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Տիգրան Ավինյանը միանշանակ պետք է հրաժարական տա։ «Անպայման, միանշանակ, քանի որ 9% ձայն հավաքած պաշտոնյան ինչ կարա անի, նույնիսկ հասարակ տրանսպորտն էլ չի կարացել կարգավորի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»