Ներքին 3 տարի առաջ - 20:23 22-12-2022

Հնարավոր է, ռազմական գործողությունների դիմելուց բացի, այլ ճանապարհ չունենանք. Տիգրան Աբրահամյան

«Ֆակտոր թիվի»-ի հյուրը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է։ Հարցազրույցի թեման Արցախի շրջափակումն է։

«Իրավիճակին հստակ գնահատական տալու համար պետք է հասկանալ՝ որ կետում էինք և ուր ենք հասել։ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որի պայմաններում Արցախի հետ կապված հանգուցալուծումները ունեն վատ և վատագույն տարբերակներ»։

Խոսելով ստեղծված իրավիճակում ռազմական ուժ կիրառելու մասին` պատգամավորն ասաց, որ հնարավոր է լինի իրավիճակ, երբ չունենանք այլ ճանապարհ, քան ռազմական գործողությունների դիմելը։

«Քանի որ նյարդային պայքար է գնում, և իրավիճակն անընդհատ գնում է կրիտիկականի՝ պայմանավորված Արցախում պարենի և այլ ռեսուրսների սպառման հետ։ Կա երկու տարբերակ. կա՛մ Ադրբեջանը վերջնականացնում է վերջնական կապիտուլյացիան, և երկրորդ տարբերակը՝ ՀՀ-ն այս իրավիճակում ստիպված է գնալ ուժային ճանապարհով` ճանապարհի բացման համար կամ ուժի կիրառման սպառնալիքի ներքո ստիպում է Ադրբեջանին բացել ճանապարհը», - ասաց Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով