Ներքին 5 տարի առաջ - 13:10 02-03-2021

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ը ՉԻ ԿԱՐՈՂ ՏՈՆ ԼԻՆԵԼ, ՄԻՆՉև ՄԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿ ՉՈՒՆԵՆԱՆՔ. ՌՈՒՍՏԱՄ ԲԱՔՈՅԱՆ

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը վերաբերում է Հայաստանում ազգային փոքրամասնությունների տոն սահմանելուն, բայց փոքրամասնությունների ներկայացուցիչ պատգամավորը հայտարարեց, որ ինքը չի ցանկանում, որ այն համընկնի պատերազմի առաջին օրվա հետ։

«Սեպտեմբերի 27-ը չի կարող տոն լինել, մինչև մենք հաղթանակ չունենանք». այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը` ներկայացնելով «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին իր հեղինակած նախագիծը։

Նախագիծն ԱԺ օրակարգում ներառվել է արդեն երկրորդ ընթերցմամբ և առաջին ընթերցումից հետո որոշ փոփոխությունների է ենթարկվել։

«Սեպտեմբերի վերջին շաբաթը փոխել ենք հոկտեմբերի առաջին կիրակիով: Սրա շուրջ քննարկումներ եմ ունեցել նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, և եկել ենք ընդհանուր հայտարարի, որ հոկտեմբերի առաջին կիրակին Հայաստանում նշվի որպես ազգային փոքրամասնությունների օր»,- ասաց Բաքոյանը և հավելեց, որ հնարավոր էր, որ 7 տարին մեկ այդ օրը համընկներ սեպտեմբերի 27-ի հետ, իսկ ՀՀ քաղաքացիները, այդ թվում` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն այդ օրը չեն կարողանա նշել որպես տոն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով