Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:00 06-08-2025

Օնլայն հերթագրվում ես, ժամերով սպասում․ ՄՌՈւ-ներում «հերոսներին» պատշաճ չեն վերաբերվում

Օնլայն հերթագրման գործարկումը ոչ միայն չի հեշտացրել վարորդական իրավունքի ստացման գործընթացը, այլև քաղաքացիների համար ստեղծել է լրացուցիչ անհարմարություններ։ Այս մասին տեղեկացնում է Oragir.News-ին դիմած քաղաքացիներից մեկը։

«Օնլայն հերթագրվել էի՝ մտածելով՝ կխուսափեմ հերթերից։ Բայց գնացի և ավելի քան մեկ ժամ իրական հերթի մեջ սպասեցի։ Ըստ համակարգի՝ իմ հերթը պետք է լիներ 11:32-ին, սակայն վարորդական իրավունքս ստացել եմ միայն 12:20-ին։ Եթե հերթագրվել եմ, ինչու եմ նորից կանգնում հերթի մեջ»,- դժգոհում է քաղաքացին։

Քաղաքացին շեշտում է, որ հերթում սպասողների համար նույնիսկ նվազագույն պայմաններ չեն ապահովվում․ շոգին նստելու տեղ չկա, խմելու ջուր չի տրամադրվում, իսկ հերթում սպասողների նկատմամբ ոչ մի մարդկային վերաբերմունք չի ցուցաբերվում։ «Տեղում անգամ բարձրախոսով կոչ են անում՝ պահպանել լռություն։ Այսինքն՝ մարդ չպետք է խոսի, չպետք է բողոքի։ Բայց ինչպե՞ս չբողոքես, երբ մի շոգ օր մարդը կարող է վատանալ․ ո՛չ ջուր կա, ո՛չ նստելու տեղ։ Սպասասրահը հիշեցնում է ոչ թե հանրային ծառայություն, այլ պատժիչ տարածք»,- ընդգծում է նա։

Բացի այդ, ըստ քաղաքացու՝ այդ ամենը հակասում է Հայաստանի կառավարության հռետորաբանությանը՝ ըստ որի, «մարդը բարձրագույն արժեք է»։

«Եթե քաղաքացին բարձրագույն արժեք է, ինչո՞ւ են մեր հարկերով գործող պետական հաստատություններում մեր նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերում։ Ինչպե՞ս կարելի է քաղաքացուն ստիպել ավելի քան մեկ ժամ հերթ կանգնել, երբ նա օրինական կերպով օնլայն հերթագրվել է։ Սա համակարգի անարդյունավետության վկայություն է։ Ես օդի մեջ չեմ խոսում։ Ուղղակի ուզում եմ, որ տեսնեք, սա մեկ մարդու խնդիրը չէ։ Հետ նայելով՝ ակնհայտ է դառնում՝ համակարգը չի ծառայում իր նպատակին, իսկ քաղաքացու իրավունքները ոտնահարվում են ոչ միայն փաստացի, այլև բարոյական առումով, մինչդեռ վարչապետի կողմից նշվում է «հարկատուն հերոս է» բայց «հերոսներին» պատշաճ վերաբերմունքի չենք արժանանում։ Չնայած ես ինքս այս միտքը հիմարություն եմ համարում, բայց միթե ոչ մի պատկան մարմնի հետաքրքիր չեն Փաշինյանի հայտարարությունները»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ