Ներքին 2 տարի առաջ - 17:20 24-01-2024

Մարդիկ ժամերով սպասում են ձյան տակ. Արմավիր - Երևան երթուղին չի աշխատում

Oragir.News-ի տեղեկություններով՝ այսօր վաղ առավոտից չի սպասարկվում Արմավիր-Երևան և հակառակ ուղղությունով տրանսպորտային գիծը: Երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցները շարքով կանգնած են, իսկ դրանց շարժին սպասող մարդիկ ձյան տակ ժամերով սպասում են։

Ուսանողների և մայրաքաղաք աշխատանքի շտապողների մեծաքանակ հոսքը Արմավիրի ավտոկայարանից ճարահատյալ գնում էին գնացքի կայարան, որպեսզի այնտեղից ուղևորվեն դեպի մայրաքաղաք, չնայած նրան, որ գնացքը Արմավիրց Երևան մեկնում է 2-3 անգամ:



Հարցին, թե ինչո՞ւ չեն աշխատում, վարորդներն ասացին, որ նախարարությունը արգելել է, լիցենզիա չունեն, իսկ մի մասն էլ, թե պետությանը 50 մլն դրամի չափ պարտք են:

Օragir.News-ը փորձեց կապ հաստատել Արմավիր -Երևան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս»-ի հետ, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Հիշեցնենք նաև, որ Արմավիր –Երևան երթուղուց օգտվում է նաև Մեծամոր քաղաքի բնակչությունը, քանի որ քաղաքը չունի դեպի մայրաքաղաք տրանսպորտային գիծ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»