Ներքին 1 տարի առաջ - 13:18 04-08-2025

Հսկիչները կշրջեն՝ զինված սարքավորումներով․ Սուրեն Գրիգորյան

«Արդեն երկրորդ օրն է՝ հսկիչները ստուգում են իրականացնում տրանսպորոտում։ Այն քաղաքացիները, ովքեր անպատասխանատու վարքագիծ էին դրսևորում, այլևս ստիպված են լինելու պատասխանատու վարքագիծ դրևորել»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով՝ հսկիչները շրջելու են և նրանց աշխատանքը, կարելի է ասել, միջազգային ստանդարտի սահմաններում է․ «Նրանք զինված են համապատասխան սարքավորումներով, որոնց միջոցով հնարավորություն ունեն ստուգելու՝ քաղաքացին վճարում իրականացրե՞լ է, թե՞ ոչ։ Այստեղ մենք գումարի հավաքագրման խնդիր չենք ուզում լուծել՝ տուգանքների տեսքով, ուզում ենք, որ քաղաքացիները վճարեն նախատեսված ուղեվարձը»,- ասաց Գրիգորյանը։

Փոխքաղաքապետն ընդգծեց, որ ամենամեծ տուգանքը նախատեսված է այլ քաղաքացու արտոնյալ քարտով երթևեկելու դեպքում ու հավելեց, որ մինչ այս պահը տուգանքներ չեն եղել, դեռ իրազեկման աշխատանքներ են տանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով