Ներքին 4 տարի առաջ - 20:17 12-08-2022

Մայրաքաղաքի 8 բուժհաստատություն համալրվել է ուլտրաձայնային ստացիոնար հետազոտության սարքավորումներով

Համայնքային ենթակայության 8 բուժհաստատություն համալրվել է ուլտրաձայնային ստացիոնար հետազոտության սարքավորումներով։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի «Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների և գույքի ձեռքբերում» ծրագրով ձեռք է բերվել և Երևանի ենթակայության 8 բուժհաստատություններին, այդ թվում՝ «Քանաքեռ-Զեդյթուն» Ծննդատուն, «Նոր Արեշ» պոլիկլինիկա», թիվ 4, թիվ 8, թիվ 12, թիվ 17, «Նոր Արաբկիր» ԱԿ և «Արշակունյաց պոլիկլինիկա ՓԲԸ-ներին տրամադրվել ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարք՝ 3 տվիչով: Նախաձեռնության առաջնային նպատակը վաղ շրջանում հիվանդությունների հայտնաբերումն է, կանխարգելումն ու արդյունավետ բուժումը:

Նշենք, որ թիվ 4 պոլիկլինիկան վերակազմակերպման գործընթացում է: Նախատեսվում է բուժհաստատությունը հագեցնել ժամանակակից սարքավորումներով՝ մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով: Նույն ծրագրով 2022 թվականի նախատեսվում է տրամադրել նաև 34 միավոր բուժսարքավորում՝ ռենտգեն, այդ թվում՝ շարժական (շտապբուժօգնության ծառայության համար), ուլտրաձայնային հետազոտման սարքեր, ավտոռեֆկերատոմետրեր»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով