Ներքին 4 տարի առաջ - 15:10 07-07-2022

Տավուշի 80 դպրոցներ ամբողջությամբ կհագեցվեն լաբորատոր սարքավորումներով և գույքով

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 7-ի նիստում հաստատեց Հայաստանի եւ Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագիր․ դրամաշնորհ թիվ TF0B2692» դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխությունը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ի ու Համաշխարհային բանկի միջև 2022թ. մայիսի 19-ին և հունիսի 14-ին ստորագրվել է ««ԵՄ-ն հանուն նորարարության ծրագիր»․ Դրամաշնորհ թիվ TF0B2692-դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխություն» նամակ-համաձայնագիրը:

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն նորարարության. գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի (ԳՏՃՄ) ոլորտներում կրթության բարելավում» դրամաշնորհային համաձայնագիր թիվ 1 փոփոխությունը (Դրամաշնորհ թիվ TF0B2692) համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «Կրթություն» կետով ամրագրված «մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը» դրույթին։

Վերոնշյալ փոփոխությունը հնարավորություն կտա ՀՀ Տավուշի մարզի թվով 80 դպրոցներում ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ՏՀՏ առարկաներից լաբորատոր սարքավորումների, պարագաների, նյութերով և գույքով տրամադրման գործընթացը ամբողջական ապահովելու համար։

Նշված դպրոցները հագեցած կլինեն առարկայական վերանայված ծրագրերին և չափորոշչին համապատասխանող ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներով և գույքով, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով, որն էլ առավել արդյունավետ կդարձնի լաբորատորիաներում դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով