Ներքին 1 տարի առաջ - 17:38 29-07-2025

Օրինակ՝ ինձ համար աղբահանության վճարը էժանացել է, չի թանկացել․ քաղաքապետարանի պատասխանատու

Oragir.News-ն ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ չնայած ազբահանության ու գույքահարկի թանկացմանը, Երևանում փողոցներն ու բակերը կեղտոտ են ու անբարեկարգ։

Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը Oragir.News-ի հետ զրույցում, պատասխանելով գույքահարկի և աղբահանության թանկացման վերաբերյալ հարցին, ասաց․

«Օրինակ՝ ինձ համար աղբահանության վճարը էժանացել է, չի թանկացել։ Դրանք հորինված թվեր են․․․մենք, ընդամենը, հաշվառման մեթոդն ենք փոխել։

Այսինքն՝ եթե այն ժամանակ մենք ասում էինք, որ վճարում ենք ըստ անձի քանակի, ապա այսօր բնակարանի մակերեսով։ Հիմնականում այն մարդկանց մոտ է թանկանում, ովքեր մեծ մակերեսով բանկարանի մեջ շատ փոքր թվով մարդկանցով են ապրում։ Իսկ, առհասարակ, աղբահանության վճարի այս տարվա մուտքերը, նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ 1 տոկոս է կազմել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է գույքահարկի թանկացմանը, մեր զրուցակիցն ասաց, որ այն թեև 50 տոկոսով թանկացել է, բայց դրա հետ քաղաքապետարանը որևէ առնչություն չունի։

«Դարձյալ իմ օրինակով ասեմ․ 90ք/մ բնակարանը, որը այնքան էլ ծայրամասում չի գտնվում, տարեկան գույքահակը մոտավորապես կազմում է 14 հազար դրամի չափ, եթե ամիսների վերածելու լինենք՝ ամսական մոտավորապես 1000 դրամի չափ։ Հիմա դա շատ է՞, հիմա դա համարում ենք թանկացո՞ւմ։ Բայց այդ փոփոխություն կատարողը ո՛չ քաղաքապետարանն է եղել, ո՛չ Երևան քաղաքի ավագանին, պարզապես՝ ՀՀ բոլոր համայնքների անշարժ գույքի արժեքը 2003 թվականի համեմատ շեշտակի բարձրացել է, դրանից կախված էլ՝ փոփոխություններ են կատարվել»,- եզրափակեց Դավիթ Հակոբյանը։

Հավելենք, որ մայրաքաղաքի փողոցների աղտոտվածությունից զատ, օդի աղտոտվածությունը ևս բարձր ցուցանիշ է կազմում։ Ավտոմեքենաներից արտանետված թունավոր նյութերն աղտոտում են ոչ միայն օդը, այլև բացասական ազդեցություն թողնում մարդու առողջության վրա:

Բնապահպաններն ամեն օր ահազանգում են այդ խնդրի մասին՝ հույս ունենալով, որ պատկան մարմինները մատը մատին կտան՝ տրասնպորտային միջոցներից աղտոտումը նվազեցնելու քայլեր կանեն։ Մինչդեռ, գրեթե ոչինչ չի ձեռնարկվում, ավելին՝ իրավիճակն օրեցօր ավելի է վատթարանում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով