Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:47 15-10-2025

Ոսկին թանկացել է, կրիպտոարժույթները՝ էժանացել. դոլարի վրա ճնշումները կմեծանան

Ոսկու գինը շարունակում է աճել, մինչդեռ կրիպտոարժույթները կտրուկ էժանացել են՝ շուկայի ցնցումների պատճառով։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Oragir.News-ի հետ զրույցում հաստատեց, որ ոսկու գներն աննախադեպ, սրընթաց աճել են, ինչը հիմնարար պատճառներ ունի։

Պատճառներից մեկը աշխարհում գոյություն ունեցող պատերազմական լարվածությունն է, ինչպես նաև գունավոր մետաղների և հազվագյուտ մետաղների շուրջ ընթացող մրցապայքարը, որն ազդում է արժույթային ակտիվների գնանշումների վրա։

Տնտեսագետի խոսքով՝ այն ինչ կատարվում է այսօր ոսկու հետ, ընդհանուր առմամբ գլոբալ ճգնաժամերի, այդ թվում՝ դոլարի ճգնաժամի հետևանք է։

Ինչ վերաբերում է քաղաքական մասին, Ատոմ Մարգարյանը նշեց, որ խնդիրները բազմաթիվ են՝ դրամավարկային քաղաքականության և բյուջետային քաղաքականության մասով մեր տնտեսության խոցելիությունը կառուցվածքային, այսպես ասած՝ ձևախեղումների մեջ է։

Նշենք, որ հոկտեմբերի 14-ի տվյալներով, ՀՀ ԿԲ սահմանած գինը կազմել է մոտ 50,406 դրամ ոսկու մեկ գրամի համար։ Միջազգային շուկայում էլ ոսկին հասել է շուրջ 4,175 դոլար մեկ ունցիայի համար։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով