Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 16-07-2025

Օրակարգ․ Հայ ժողովրդի էլիտան Նիկոլ Փաշինյանն է․ Հայկ Մարտիրոսյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Հայկ Մարտիրոսյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի և դրանում հնչած կարևոր շեշտադրումների, Սյունիքով անցնող հաղորդակցությունների վերահսկողությունը արտապատվիրակելու առաջարկի և դրա հետևանքների, հնարավոր լուծումների, խաղաղության պայմանագրի նախաստորագրման հնարավորության, Սամվել Կարապետյանի կողմից ներկայացված քաղաքական հայտի, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հայկ Մարտիրոսյանը շեշտում է՝ հայ ժողովրդի էլիտան Նիկոլ Փաշինյանն է։ «Ժողովուրդն ինքն իր հերթին հրաժարվում է ներսից ստեղծել և բարձրացնել էլիտա, պոտենցիալ էլիտային ինքը հոշոտում է, խժռում, ոչնչացնում է, իրեն դուր չի գալիս։ Հայ ժողովրդի էլիտան Նիկոլ Փաշինյանն է, և դրա համար է ինքը իշխանության, և ինքն էսօր իր մամուլի ասուլիսում հստակ ասեց, ասեց՝ ես գնացել եմ խորհրդարան, և շատ, էդ, էդ միակ իր ճիշտ խոսքերից մեկն էր, իմ կարծիքով, ասեց՝ ես գնացել եմ խորհրդարան, ներկայացրել եմ ծրագիրը, ասել եմ՝ ես էսպես եմ անելու, ես եմ անում, էս է իմ գիծը, եթե չեք ուզում, կարծեմ, եթե չեմ սխալվում, էդպես ասեց, ասեց՝ հեղափոխություն արեք, կամ փոխեք իշխանությունը հա։ Ասեց և մարդիկ չարեցին, մարդիկ համաձայն էին իմ հետ։

Ինքը բացարձակ ճիշտ է ասում։ Ինչ ասել է, արել է, չի եղել հակազդեցություն։ Հիմա լռությունը միշտ չէ, որ համաձայնության նշան է, ես էդ ասացվածքին՝ որպես բացառիկություն, դեմ եմ, բայց մեծիվ մասամբ էդպես է։ Էս ժողովրդի լռությունը էս պայմաններում վկայությունն է նրա, որ ժողովուրդը կայացրել է որոշում, և ինքը համաձայն է Նիկոլ Փաշինյանի գծի հետ։ Հետևաբար, եթե ինձ եք հարցնում, մի քիչ շատ հեռացա Ձեր նախնական լավ հարցից, ասում են, որ եթե զիջումներ չանենք, անընդհատ զիջելու եք, զիջելու եք՝ մինչև ինքներդ ձեր մայրերին, ձեր կանանց, ձեր քույրերին և ինքներդ ձեզ զիջեք, էլ չեմ ասում հայրենիքի մասին»,- ասաց նա՝ նշելով, որ զիջումների վերջը Երևանի կենտրոնն է լինելու։

Հայկ Մարտիրոսյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը լրջագույն պատմական կերպար է․ «Նիկոլ Փաշինյանը շատ վճռական գործիչ է, ինչ ուզում է իրեն ծաղրեն, ես ամենևին հակված չեմ ո՛չ իրեն ծաղրելու, ո՛չ իրեն վիրավորելու, ո՛չ իրեն վերևից նայելու։ Էդ մարդը լրջագույն պատմական կերպար է, էդ մարդը միայնակ էս երկրի պատմությունը փոխել է, այլ հարց, որ դեպի կործանում, բայց փոխել է։ Նիկոլ Փաշինյանին չի կարելի անլուրջ վերաբերվել, ինքն ամենալուրջ գործիչն է, թերևս, հայոց պատմության մեջ՝ Արշակունիներից ի վեր, բայց ճիշտ հակառակ ուղղությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող