Օրակարգ 7 ամիս առաջ - 20:00 10-03-2026

Օրակարգ․ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմ է վարում․ Արմեն Մանվելյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ, «ՀայաՔվե» միավորման անդամ Արմեն Մանվելյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Արմեն Մանվելյանի հետ զրուցել ենք տարածաշրջանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի, Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցության, դրա ֆոնին Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների կողմից իրականացվող «ներկուսակցական» քարոզարշավի, Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի ելույթի և դրա նշանակության, նավթի գների աճի, հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների, գործող իշխանությանը արտաքին դերակատարների կողմից ցուցաբերվող աջակցության, «ՀայաՔվե»-ի քաղաքական հայտի և Արման Թաթոյանի հետ համագործակցության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արմեն Մանվելյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի նկատմամբ հիբրիդային պատերազմ է վարում։ «Սա նաև փաստում է մի բան, որ իրենց կողմից բարձրձայնված հիբրիդային պատերազմը իրականության մեջ ինքը գոյություն ունի, բայց դա մղվում է մեր դեմ, բայց Փաշինյանի և նրա ռեժիմի կողմից՝ օգտագործելով Արևմուտքի և տարբեր այլ երկրների ներդրվածությունը Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Հայաստանի շուրջ ծավալվող իրական պատերազմի ֆոնին օրվա իշխանությունը կեղծ օրակարգեր են առաջ տանում, և փաստացի ՔՊ-ականներն 8 տարում այդպես էլ երկիր կառավարել չսովորեցին։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Թուրքիան հասկանում է, որ Իրանից հետո իր «հարցերն են լուծելու։

Մանրամասները՝ հարցազրույցում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող