Էջմիածնի նախկին քաղաքապետի հարցաքննությունը, Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները, Մինասյանի քավորությունը․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել եւ հարցաքննվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Մինչ քաղաքապետ Գասպարյանը հրաժարականի պատճառների մասին է խոսում, Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել, ու առաջիկայում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի շուրջ աղմկահարույց գործընթացներ են սկսվելու։

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները փաստում են, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թ. հունիսին 2024 թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 6.2% գնաճ, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 3.5% գնանկում:

Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանության դեպքով բացատրություն է ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ հայտնում է օրաթերթը։

Հրապարակ օրաթերթը գրում է․ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը մոտ մեկուկես ամիս առաջ եղել է Վրաստանում եւ կնոջ հետ հարսանիքի է մասնակցել: Հարսանիքի քավորը Միքայել Մինասյանն է։

Օրաթերթը նաև գրում է․ Սրբազանի «հեղաշրջման» գործի շրջանակներում կալանավորված Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին մոտ մեկ շաբաթ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ։ Նա կալանքը կրում է ՔԿ շենքից 590 հազար դոլար հափշտակելու գործով մեղադրյալի հետ։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»