Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:11 20-05-2022

Քննչական պետի ցուցումով պետք է հարցաքննությունը իրականացվի կամ չիրականացվի, հարցաքննվի կամ չհարցաքննվի. Մ. Սողոմոնյան

«Ծնողների՝ Քննչական կոմիտե գալու նպատակը դեմառդեմ հանդիպումն է և հարց տալը, թե այն պարագայում, երբ դատախազը ցուցումը տալիս է, իրավունքի ուժով պետք է քննչական գործողություններ իրականացվեն, ինչո՞ւ չեն իրականացնում»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Սրանից երեք օր առաջ զոհված զինծառայողների ծնողները գնացել էին Քննչական կոմիտեի զինվորական գործերի գլխավոր վարչություն՝ իմանալու, որ եթե կա դատախազի ցուցում առ այն, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվեն քննչական գործողություններ, Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության, ապա ինչո՞ւ է քննիչը անգործություն ցուցաբերում։ Այնտեղ ասեցին, որ այդ հարցի պատասխանը իրենք չեն կարող տալ, այդ հարցի պատասխանը կարող է տալ Քննչկան կոմիտեի ղեկավարը։ Ես և զոհվածի հարազատները սա մեկնաբանում ենք այնպես, որ Քննչական պետի ցուցումով պետք է հարցաքննությունը իրականացվի կամ չիրականացվի, հարցաքննվի կամ չհարցաքննվի»,- ասաց Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեում էին։ Նրանք չորս ժամից ավելի է՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի աշխատասենյակում էին, իսկ հանդիպման օրակարգում այն հարցն է, թե ինչու Քննչական կոմիտեի քննիչները քննչական գործողություններ չեն իրականացնում, չեն հարցաքննում Նիկոլ Փաշինյանին այն դեպքում, երբ առկա է դատախազի ցուցումն այդ հարցում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում